Armenian Smart Converter

Արդեն կարող էք բեռնել Armenian Smart Converter ծրագրի նորացված` 3-րդտարբերակը:


Armenian Smart Converter ծրագիրը միակն է իր տեսակում, որը հնարավորություն է ընձեռնում վերարտադրել Microsoft Word (.doc) ծրագրով ստեղծած փաստաթղթերը` դարձնելով նոր միջազգային UNICODE ստանդարտին համապատասխան, ընդ որում նույնությամբ պահպանելով փաստաթղթի ամբողջ ձևավորումը: Ծրագրի միջոցով կարող եք վերարտադրել միայն MS Word ծրագրի ֆայլերը (.doc): Ծրագիրը վերարտադրում է նաև այն փաստաթղթերը, որոնք միաժամանակ պարունակում են հայերեն ANSI և UNICODE ստանդարտներով գրված տեքստեր, ինչպես նաև` փաստաթղթեր որոնցում բացի հայերենից առկա է նաև անգլերեն տեքստ:

Սիրով հրավիրում եմ Ձեզ իմ Ֆոտոնկարչության նոր կայքէջ` http://photo.unicode.am/



Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Սամվել Թաթոյանին` ծրագրի արտաքին ձևավորման համար, Վարդգես Ստեփանյանին` ծրագրավորման ընթացքում ցուցաբերած աջակցության համար, Եվ Բոլոր Նրանց` ովքեր նպաստում են ծրագրի զարգազմանը և տարածման գործում: